Անցած օրերին գավաթային մրցավեճերի շարան էր եվրոպական ֆուտբոլային թոփ հնգյակի երկրներից չորսում, ու միայն իտալացիներն էին, որ սկուդետեում էին հաշիվներ պարզում՝ այն էլ տասներորդ տուրի պակաս-պռատ հանդիպումները լրացնելով («Միլան»-«Ջենովա» մրցակցությունում տանտերերը հաղթել են 2:1 հաշվով):
ՖԻՖԱ-ի ղեկավարը չի բացառում` 2022 թվականին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող հավաքականների թիվը կարող է հասնել 48-ի:
Կանադայում անցկացված գեղասահքի գրան պրիի մրցաշարի երրորդ տուրում Եվգենյա Մեդվեդևան գրավել է երրորդ տեղը, ինչը մեծ հիասթափություն է դարձել նրա հազարավոր երկրպագուների համար:
Եվրոպական ֆուտբոլային թոփ հնգյակը կազմած երկրների առաջնությունները անցած հանգստյան օրերին հետաքրքիր հանդիպումների պակաս չունեին, սակայն դրանով հանդերձ եղած բոլոր դիմակայությունները խամրած էին այն խաղի համեմատությամբ, որը «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» ֆանտաստիկ զույգի կատարմամբ կոչվում է էլ կլասիկո:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Բարսելոնան Նոու Կամպ մարզադաշտում 5-1 հաշվով հաղթեց Մադրիդի Ռեալին: Բարսելոնայի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական գոլեր խփեցին Ֆելիպե Կոուտինյոն և Արտուրո Վիդալը:
Եթե չհաշվենք, որ Նիկոլին խորհրդարանը ասաց՝ «չէ», որը «հա»-ի էր հավասար, այս երկու օրը ֆուտբոլասերը կատարյալ բավարարվածության զգացողությամբ ապրեց ու, հուրախություն բոլորիս, հետաքրքիր մրցակցությունների պակաս չկար:
Բոլորովին վերջերս հանրահայտ իսպանացի մարզիչ, նախկինում ոչ պակաս հանրահայտ մարզիկ Պեպ Գվարդիոլան արել է մի խիստ ուշագրավ հայտարարություն, որը նաև հստակ պատասխան է այն հարցին, թե «Մանչեստր Սիթիից» հետո նա անգլիական մեկ այլ ակումբ պատրաստվու՞մ է մարզելու, թե՞ ոչ:
«Բարսելոնը» ներկայացրել է ակումբային տարածության վերակառուցման նոր նախագիծը, որը ներառում է «Կամպ Նոու» մարզադաշտին հարող ողջ շրջանը՝ այն գոտևորող խանութներով, ակումբային գրասենյակներով ու թանգարանով՝ գումարած «Կամպ Նոուի» արենաները, Palau Blaugrana ծածկած ստադիոնը: Իրականացնելիք ողջ աշխատանքի բյուջեն կազմում է 360 միլիոն եվրո։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...